Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հերթական հաղթանակը հետազոտական մրցույթում

ԵՊԲՀ. Հերթական հաղթանակը հետազոտական մրցույթում

Հայտնի է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ՌԴ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2015» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ցանկը:

 

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչ բ.գ.դ. Արմեն Էդուարդի Մելիք-Փաշայանի ղեկավարությամբ «Դեպրեսիայի ռեցիդիվի գենետիկական և կլինիկական նախադրյալները Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում. կանխատեսող կրոսկուլտուրալ մոդել» վերնագրով գիտական ծրագիրը ևս ճանաչվել է հաղթող և ստացել ֆինանսական աջակցություն:

 

Շնորհավորում ենք հետազոտական խմբին և ցանկանում նորարնոր հաջողություններ:

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ